Опубликовано M. Gasparyan -
մ․

Հյուսիսային Կորեան արդիականացնում է մարտական տանկերի արտադրության հիմնական գործարանը

 Հյուսիսային Կորեան ձգտում է զանգվածաբար արտադրել տանկի նոր դիզայն, որն առաջին անգամ ցուցադրվել է 2020 թվականին` ռազմական շքերթի ժամանակ: Վերջերս երկրի պետական հեռուստատեսությունը հրապարակեց հաջորդ սերնդի տանկի առաջին կադրերը կրակակետում, ինչը լրատվամիջոցների շրջանում ենթադրությունների տեղիք տվեց արտադրության վայրի վերաբերյալ։ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) խոշոր վերանորոգումներ է կատարել իր հիմնական մարտական տանկի, ինչպես նաև հեռուն նշանառության տակ առնող կայանքների արտադրության գործարանում, հայտնում է «Planet Labs»-ը։ Մի քանի տարվա հետաձգումներից հետո, ենթադրաբար, կապիտալ վերանորոգումներ են տեղի ունեցել Կուսոնգի տանկային գործարանում, որը պաշտոնապես կոչվում է «մեքենայական գործարան»։ Այն ղեկավարում է Հո Չոլ Յոնգը, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսային Փհենյան նահանգում: Ըստ վերլուծության` ավարտվել է արտադրական ընդարձակ նոր սրահի նորոգումը, որը երկու անգամ ավելի մեծ է, քան ներկայիս գործողը: Ամբողջ վերանորոգման և նոր շինարարության նախագիծը ենթադրաբար ներառում էր ավելի քան մեկ տասնյակ արտադրական կառույցներ, որոնք ընդգրկում էին 9.3 հեկտար (0.093 քառակուսի կիլոմետր) տարածք: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը վերջերս ցուցադրել է կադրեր, երբ հաջորդ սերնդի մարտական տանկը փորձարկվում է մարտական վարժանքներում, կրակակետում։ Լրատվամիջոցները պնդում էին, որ կադրերը տեղաբաշխել են Կուսոնգի փորձադաշտում, որը գտնվում է գործարանից հարավ:

 

Добавить комментарий