Էրդողանն անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությանը
«Ադրբեջանի հետ մեր համերաշխության շնորհիվ 30 տարի օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղն ազատագրվեց»,- այս մասին Անկարայում դեսպանների 14-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Դետքի» հաղորդմամբ՝ հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով՝ սրանով կարևոր հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում կայուն «խաղաղության» և կայունության հասնելու համար։
«Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններն ապահովեցին հարավում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը, միևնույն ժամանակ նրանց ստամոքսում թողեցին ահաբեկչական պետություն ստեղծելու ցանկությունը»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Էրդողանն այս հայտարարությամբ ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան բացահայտ մասնակցություն է ունեցել 44-օրյա Արցախյան պատերազմին։ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության չեն ձգտելու․ դա ակնհայտ է նրանց գործողություններից, ծրագրերից, ելույթներից։
Добавить комментарий