Իրանի թշնամիներին այլ ելք չի մնում, քան փոխել իրենց ռազմավարությունը. Իրանի բանակի հրամանատար
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է, որ երկրի թշնամիներին այլ ելք չի մնում, քան փոխել իրենց ռազմավարությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Մուսավին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի գերագույն առաջնորդի ցուցումներով այս առաջընթացը պետք է շարունակվի բանակի ռազմածովային ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես աջակցել է երկրի զինված ուժերի կատարելագործմանն ու արդի զինատեսակներով համալրմանը։
Հաղորդվում է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմային ջոկատը մայիսի 20-ին վերադարձել է երկրի ինքնիշխան ջրային տարածք։ Իր շրջագայության ընթացքում ջոկատը երկրագնդի շուրջն անցել է 65000 կմ ճանապարհ՝ հատելով Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները:
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է, որ երկրի զինված ուժերում բարեփոխումների գործընթացը շարունակվելու է։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս նպատակով երկրի զինված ուժերում մշտապես բարեփոխումներ են իրականացվում, որոնք արժանանում են Իրանի նկատմամբ թշնամական տրամադրված երկրների հակազդեցությանը։
Добавить комментарий