Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովն անհիմն մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե իբրև Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, խոչընդոտում «խաղաղության» գործընթացը՝ տարբեր պատրվակներով «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» նման պնդումներ տարածելով։
Добавить комментарий