Ըստ «Global Firepower»-ի` Թուրքիան աշխարհում ռազմական հզորության վարկանիշով 9-րդն է, Ադրբեջանը՝ 57-րդը
«Global Firepower»-ը ներկայացրել է աշխարհի ռազմական հզորություն ունեցող երկրների բանակների վիճակագրությունը։
«Global Firepower»-ի հաղորդմամբ՝ վերջնական վարկանիշին հասնելու համար օգտագործվել է ավելի քան 60 անհատական գործոն՝ որոշելու տվյալ երկրի «PowerIndex» («PwrIndx») միավորը կատեգորիաներով՝ սկսած զորամասերի քանակից և ֆինանսական վիճակից մինչև նյութատեխնիկական հնարավորությունները և աշխարհագրությունը:
Ցուցակը գլխավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Պակիստանը։
Ռազմական հզորության վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 57-րդ տեղը։
Ցուցակը եզրափակում են Մոլդովան, Բենինը և Բութանը։ Ամենաուժեղ ավիացիա ունեցող երկրների ցանկում Ադրբեջանը 148 ինքնաթիռով զբաղեցրել է կրկին 57-րդ տեղը, իսկ Թուրքիան մտել է այս վարկանիշի լավագույն տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ տեղն իր 1065 ռազմական ինքնաթիռով։
Добавить комментарий