Քսենոֆոբիան Ադրբեջանում
Ադրբեջանում հայատյացությունն իրականացվում է պետական մակարդակով, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Ադրբեջանում տիրող հայատյացությունը դրսևորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզից մինչև քաղաքական դաշտ։
Ադրբեջանում տիրող հայատյացությունը չի էլ քողարկվում, հակառակը՝ պետության ղեկավարի մակարդակով ակնհայտ դրսևորվում է նրա գրեթե բոլոր ելույթներում։
Հայատյացությունը հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքն է՝ հոգեբանական և ֆիզիկական հետևանքներով լեցուն։
Ի՞նչ է այլատյացությունը
Այլատյացություն (Xenophobia) բառը ծագել է հունարենից. xenos նշանակում է օտար, իսկ phobos՝ վախ: «Այլատյացություն» բառացիորեն նշանակում է վախ օտարի հանդեպ, կամ խոր անհավանություն, կամ վախ այլ երկրների մարդկանց նկատմամբ։
Այլատյացությունը երբեմն շփոթում են ռասիզմի հետ, բայց դրանք նույնացնել պետք չէ։
- Ռասիզմը գաղափարական կառուցվածք է, որը սահմանում է կոնկրետ ցեղի կամ էթնիկ խմբի ուժի դիրքն ուրիշների նկատմամբ՝ հիմնված ֆիզիկական և մշակութային հատկանիշների, ինչպես նաև տնտեսական հարստության վրա՝ ներառյալ հիերարխիկ հարաբերությունները, որտեղ «վերադաս» ռասան ցուցաբերում է գերիշխանություն և վերահսկում ուրիշներին:
- Այլատյացությունն արտահայտում է վերաբերմունք, նախապաշարմունքներ և վարքագիծ, որը մերժում, բացառում և հաճախ վիրավորում է անձանց՝ հիմնված այն ընկալման վրա, որ վերջիններս համարվում են օտարականներ կամ այլերկրացիներ իրենց համայնքում, հասարակության կամ ազգային ինքնության մեջ։
Այլատյացությունը չունի պատկանելության սկզբունք՝ չի ճանաչում ո՛չ ազգ, ո՛չ կրոն, որը ոչ միայն սերմանում է ատելություն կոնկրետ օբյեկտի նկատմամբ, այլև դրդում հանցագործության:
Հայատյացությանը կարող ենք անդրադառնալ հստակ փաստերով, որոնցով հեղեղված են ադրբեջանական սոցկայքերը, գրքերը, դասագրքերը, պատմվածքները, և որոնք դրսևորվում են մի շարք այլ ոլորտներում։
Ադրբեջանցի գրող Էյվազ Զեյնալովի «Գողը» ստեղծագործության մեջ, որը ներառված է 5-րդ դասարանի գրականության դասագրքում, հայերի կերպարը ներկայացվում է որպես «վատ» օրինակ երեխաների համար:
Ներկայացնենք մի քանի հատված, որտեղ նվաստացվում է հայերի կերպարը։
- Դպրոցում սպորտային պարապմունքի ժամանակ ոտքս լուրջ վիրավորել էի։ Ստիպված էի տանը մնալ։ Միակ զբաղմունքս հեռուստացույց դիտելն էր։ Հեռուստաալիքներից մեկը հայերի վատ, ստախոս բնավորության մասին հաղորդաշար էր ցուցադրում:
- Գողությունը մարդկային և ոչ պատվաբեր արարք է, սակայն հայերի գողությունը սովորական գողություն չէ, այն յուրահատուկ է։ Ամենամեծ գողությունն էլ թուրքերից արվածն է։ Հայերը գողացել են մեր անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, ուտելիքները և, որ ամենակարևորն է, մեր հողերը։
- Հայ գիտնականի գրածը ոչ այլ ինչ էր, քան մի մեծ անհեթեթություն։
Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված ամառային առաջադրանքների ժողովածուի մեջ պատկերված է լաբիրինթոս, որտեղ շան բույնը կոչվում է Հայաստան։
Ադրբեջանն այսկերպ իր հասարակությանը կեղծում է՝ նշելով, որ հայերը տաղանդավոր չեն, ոչնչացնում են մշակույթը, այնինչ Ադրբեջանն ընդամենը քողարկվում է և թաքցնում իրականությունն իր իսկ ժողովրդից։
Ադրբեջանում հայերի նկատմամբ այլատյացությամբ և խտրականությամբ բնութագրվող իրավիճակները բազմազան են, և դրանք սպառնալիք են ստեղծում հայ ժողովրդի համար։
Добавить комментарий