Опубликовано D.Guyumjyan -
detq

Պուտին-Էրդողան հանդիպման առանցքային թեման կլինի հացահատիկային գործարքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «A haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի իր աղբյուրներին։

Թուրքական հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանը դեռևս սպասում է Ռուսաստանի նախագահին Թուրքիայում, սակայն չի բացառվում, որ Էրդողանն անձամբ կմեկնի, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ռուսաստանը լքելուց։ «Թուրքիայի իշխանությունները մտադիր են հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Հանդիպման ստույգ օրը հայտնի չէ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ զրույցի հիմնական թեման լինելու է հացահատիկի գործարքը, որից ռուսական կողմը դուրս է եկել հուլիսի 18-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նույն օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահները պայմանավորվել են հանդիպել։ Ավելի ուշ Էրդողանը նշել էր, որ Պուտինը հնարավոր է այցելի Թուրքիա։
 

Добавить комментарий