Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին աջակցել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը
«Թուրքիան ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջն ընթացող քննարկումներին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում»,- այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ցավոք, Ադրբեջանի կողմից երկար ժամանակ հնչեցված մտահոգությունները հաշվի չեն առնվել, և արդյունքում Ադրբեջանն իր ինքնիշխանության շրջանակում ձեռնարկեց միջոցներ, որոնք նպատակահարմար համարեց»,- ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խուսափել «սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կարիքները բավարարելու այլընտրանքային այլ ուղիներին, ինչպես նաև աջակցել հանրապետության հայ բնակչության «վերաինտեգրման» ջանքերին։
«Թուրքիան կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար պետք է աջակցել բարեկամ և եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և մարդասիրական ջանքերին ու խուսափել իրավիճակը սրող գործողություններից»,- նշված է հայտարարության մեջ։
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, որի մասին վկայում է թշնամի երկրի տեղեկատվական դաշտում քարոզչության ակտիվությունը, թե իբրև հայկական կողմն է «սադրիչ քայլեր» անում և «խոչընդոտում տարածաշրջանային խաղաղությունը»՝ այդպիսով օրինականացնելով իրենց գործողությունները։
Նշենք, որ այս համատեքստում Թուրքիան ունի նաև սպասելիք, որ 2025 թվականին ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից և հնարավոր կլինի հարցը լուծել հօգուտ իրենց։
#Դետքի_հետագծով
Добавить комментарий