Опубликовано H.Andreasyan -
Զորքերի կուտակում չենք տեսնում. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն

Զորքերի կուտակում չենք տեսնում. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ պարեկության ընթացքում սահմանին ռազմական տեղաշարժ և կուտակումներ չկան։

«ԵՄ առաքելությունը հայ- ադրբեջանական սահմանի երկայնքով ամենօրյա ռեժիմով իր 4 բազաներից իրականացնում է անվտանգային և ռազմական իրավիճակի մշտադիտարկում։ Տեղերից ստացած տեղեկության հիման վրա մենք չենք տեսնում, որ կա անսովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Մենք շարունակում ենք տարածքների մշտադիտարկումը»,- ասված է գերատեսչության X սոցցանցի («Թվիթերի») միկրոբլոգում։

Добавить комментарий