Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստին շարունակել է կեղծ պնդումները

Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստին շարունակել է կեղծ պնդումները

Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը շարունակել է կեղծ պնդումները։

«Պետք է կատեգորիկ հերքեմ բոլոր այդ չհիմնավորված մեղադրանքները շրջափակման վերաբերյալ, մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, որոնք Հայաստանն է տարածում իմ երկրի դեմ։ Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում սադրիչ և անպատասխանատու քաղաքական արշավ է, որի նպատակն է սասանել իմ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Ադրբեջանի ներկայացուցիչը մեղադրել է Հայաստանին Ակնայով Արցախի Հանրապետություն ապրանքներ ուղարկելուն առարկելու համար։ Յաշար Ալիևը կրկին պնդել է, թե իբր Արցախում ցեղասպանության մասին մեղադրանքներն անհիմն են, իսկ Ադրբեջանը հետամուտ է Արցախի բնակիչների ինտեգրման քաղաքականությանը. «Նրանք հավասար պետք է լինեն, և պետք է երաշխավորվեն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային բոլոր կիրառելի մեխանիզմներով, որոնք ստորագրել է Ադրբեջանը»։

Добавить комментарий