Опубликовано detq-editor -
Թուրք մտավորականները միավորվել են՝ կոչ անելով միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

Թուրք մտավորականները միավորվել են՝ կոչ անելով միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

Թուրք քաղաքական գործիչները, գրողները և մարդու իրավունքների պաշտպանները համախմբվել  են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանն անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։

Մտավորականների գրությունը հրապարակել է «gerceknews» լրատվական կայքը։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն արդեն մտնում է ութերորդ ամիսը, և երբեմնի կենսունակ Լեռնային Ղարաբաղը գտնվում է սարսափելի հումանիտար ճգնաժամի եզրին։

«Անողոք շրջափակումը, որը հաստատվել է Բաքվի կառավարության կողմից և ուժեղացված Անկարայի աջակցությամբ, ոչ միայն մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլև մտավախություն է ներշնչել մոտալուտ ցեղասպանության վերաբերյալ: Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների բարձրաձայնել իրենց ձայնը՝ աջակցելով միջազգային գործողություններին՝ դադարեցնելու շրջափակումը և փրկօղակ առաջարկելու շրջափակման մեջ գտնվող բնակիչներին: Դիմումի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը նախքան գործելը»,- գրել են մտավորականները։

«Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության պարագաները չեն կարողանում հասնել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում, առանց շտապ բժշկական օգնության: Ճգնաժամի խորացմանը զուգընթաց և ի հաստատումն միջազգային մտահոգությունների՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Այն աստիճան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարևոր հոդված է հրապարակել, որտեղ Ալիևի գործողությունները Ղարաբաղում որպես ցեղասպանություն է որակում»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, Կարմիր խաչին ակտիվ դիրքորոշում ցուցաբերել:

 Պատմական զուգահեռ տանելով Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ՝ հեղինակները նշել են. «Ինչպես 1948-49 թվականներին օդային փոխադրումների միջոցով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումն օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով մարդասիրական այս ողբերգությանը»։

Մտավորականների թվում են նաև հայազգի Ալեքս Քոսքերյանը և Եդվարդ Դանձիկյանը։

Добавить комментарий