Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բույոնի հավատարմագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Ալիևը շարունակել է պնդել, թե Հայաստանն անհիմն պնդումներ է անում Բերձորի միջանցքի փակ լինելու մասին՝ նշելով, որ դրանք «կեղծ են և անհեթեթ»։
Բաքվի բռնապետը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական բեռների ու անձանց տեղաշարժը: Նա հավելել է, որ 1000 տրանսպորտային միջոց է անցել միջանցքով։
Բացի դրանից՝ Ալիևը խոսել է Արցախում հանքավայրերի «անօրինական» շահագործման դադարեցման ու այնտեղ մշտական մոնիթորինգ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Добавить комментарий