Опубликовано H.Andreasyan -
«Baku TV»-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է որպես Ադրբեջան. ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ

«Baku TV»-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է որպես Ադրբեջան. ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` «Baku TV»-ով, Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022 թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս` քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ»,- գրել է նա:

Добавить комментарий