Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները օգոստոսի 20-ի ժամը 15։15-ի սահմաններում փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Добавить комментарий