Ուզբեկստանի նախագահը վաղը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական այցով Ադրբեջան կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությանը։
Օրակարգում ներառված են Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնումը։
Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին կստորագրվի երկկողմ համաձայնագիր։
Добавить комментарий