DETQ

Իրանը և Ռուսաստանը քննարկում են ցամաքային զորքերի ոլորտում համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ  երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեի նիստի ընթացքում, որտեղ քննարկվել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս հարցերն ուղղված են նախագծերի իրականացմանը, որոնց նպատակը երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը նշել է, որ Իրանը Ռուսաստանի Դաշնության կողմից դիտարկվում է որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ մշտական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ գործընկերության ներկա փուլի բնորոշ առանձնահատկությունն է։

Նշվում է, որ Սալյուկովն ու Հեյդարին պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին:

Մոսկվա այցի ընթացքում իրանական պատվիրակությունը կայցելի նաև ցամաքային զորքերի ռազմաուսումնական հաստատություններ և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

#Դետքի_հետագծով

Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում են իրենց համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Այդ փոխգործակցությունն արտացոլվում է նաև երկու երկրների զինված ուժերի ցամաքային զորքերի միջև, որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համակարգերում։


 

Добавить комментарий