Опубликовано detq-editor -
«Եթե Ղուրանի վրա հարձակումները շարունակվեն, թող չնեղանան». Էրդողանը՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին

«Եթե Ղուրանի վրա հարձակումները շարունակվեն, թող չնեղանան». Էրդողանը՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը, սակայն թե որքան կտևի այդ գործընթացը, հայտնի չէ, ամեն ինչ կախված է Ստոկհոլմի գործողություններից։

Այս մասին Բուդապեշտից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրություն խորհրդարան ներկայացնելու և դրա հաստատման գործընթացն ուղղակիորեն կապված է Շվեդիայի կողմից իր պարտավորությունների կատարման հետ։ Որոշումը պետք է ընդունի խորհրդարանը, թե ինչքան ժամանակ կքննարկվի հանձնաժողովներում, որքան կտևի այս գործընթացը, մենք չգիտենք։ Սկզբի համար Շվեդիան պետք է ապահովի Ստոկհոլմի փողոցների վերահսկողությունը: Եթե ​​նրանք (Շվեդիայի իշխանությունները) դա չանեն, եթե հարձակումները մեր սրբավայրի վրա շարունակվեն, ապա թող չնեղանան»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում TRT հեռուստաալիքը։

Добавить комментарий