Опубликовано detq-editor -
Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին թուրքերը որակել են որպես թշնամի

Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին թուրքերը որակել են որպես թշնամի

Թուրքիայում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Իզաբել Դյումոնտը, որն այս շաբաթ իր հավատարմագրերն է հանձնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ստանձնելու իր պարտականությունները, թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։

Լրատվամիջոցները նշում են,  որ Դյումոնտը նախկինում եղել է Եվրոպայի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Ֆրանսիայի նախագահի խորհրդականը: Հիանալի տիրապետում է թուրքերենին։

Քանի որ Դյումոնտը բազմիցս քննադատել է  քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, նրան որակել են որպես թշնամի։

Մասնավորապես նշվում է, որ մինչ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին լարվածությունում ամբողջությամբ անցել է Բաքվի կողմը, Ֆրանսիան և ԵՄ-ն Ադրբեջանին կոչ են արել հեռու մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում հումանիտար խնդիրներ ստեղծել: Ըստ լրատվամիջոցների` Ֆրանսիան ցանկանում է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ Բաքվի և Երևանի միջև «‎համապարփակ խաղաղության» պայմանագրի հասնելու համար։

Добавить комментарий