Ադրբեջանցի պատգամավորն անդրադարձել է ԿԽՄԿ-ի գործունեությանը
Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Իսքենդերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մեղադրել է «միակողմանի գործունեություն» ծավալելու մեջ։
«Բոլորը գիտեն, որ միջազգային տարբեր կառույցներ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ են պահպանում, խոսքերը չեն համապատասխանում գործողություններին։ Մենք դա նկատեցինք անհայտ կորածների հարցում»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ տեղեկատվական դաշտում քարոզ է իրականացնում ԿԽՄԿ-ի գործունեության նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով միակողմանի գործունեության համար, որը նաև կիրառում են ռուս խաղաղապահների նկատմամբ։
Добавить комментарий