«Ուզբեկստանը հպարտ է միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակությամբ». Միրզիյոև
«Որպես մերձավոր հարևաններ, մտերիմ երկրներ՝ մենք միշտ հպարտանում և ուրախանում ենք Ադրբեջանի հաջողություններով»,- այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։
Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ Ուզբեկստանը հպարտանում է միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակությամբ, ընդհանուր առմամբ վերջին տարիներին բոլոր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով։ «Այնպես որ, մենք՝ որպես մերձավոր հարևաններ, շատ ուրախ ենք և հաջողություն ենք մաղթում ձեզ»,- ասել է Շավքաթ Միրզիյոևը։
Добавить комментарий