jdudjd

Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է Ակնա քաղաքով այլընտրանքային ճանապարհին

«Բերձորի ճանապարհը բաց է, սակայն Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքները հասցվեն ոչ թե Բերձորով, այլ Ակնա (խմբ․) քաղաքով»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ այս ճանապարհն ավելի քիչ ծախսեր է պահանջում և ավելի հարմար է։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Oxu.az» կայքը։

 «Ինչո՞ւ են հայերը հրաժարվում Ակնայի (խմբ.) ճանապարհից օգտվելուց։ Նրանք (հայերը - խմբ.) ձգտում են անջատողականության և ոչ թե վերաինտեգրման, ցանկանում են պահպանել իրենց անօրինական ռեժիմներն Ադրբեջանի տարածքներում»,- ասել է նա։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ինչով է սպառնում Ակնայով (խմբ.) սնունդ ներկրելը։

1. Թշնամին դա կօգտագործի իր դրսի քարոզչության և բանակցությունների մեջ, թե իբրև արցախահայերը պատրաստ են «ինտեգրման», և կարիք չկա առանձնահատուկ երաշխիքների։

2. Բերձորի (խմբ.) միջանցքի բացման հարցը կմղվի 10-րդ պլան և կկորցնի իր ակտուալությունը, քանի որ ամբողջ հարցը կբերվի զուտ պարենի դաշտ, և միջազգային հանրությունն էլ գլխացավանքից կգերադասի ազատվել։

3. Այդ ճանապարհը կլինի զուտ հերթական ճնշման լծակ։ Երբ կուզեն կբացեն, երբ կուզեն, կփակեն ու էլի սովի կմատնեն ինչ-որ մի ֆեյք պատճառաբանությամբ։

4. Այդ սնունդը կարող է դիտավորյալ այնքան պահվել սահմանին, որ փչանա ու պիտանի չլինի, կամ մեջից ապրանքները թալանվեն՝ չհասած արցախցիներին, կամ հատուկ վնասվեն փաթեթները, դրանց վրա հայտնվեն վիրավորական ու նվաստացուցիչ գրություններ և այլն։

Նշենք, որ օգոստոսի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Բերձորի միջանցքի հետ կապված։ Հայտարարության մեջ առաջարկվում է կոմերցիոն նպատակներով օգտագործել «Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ Հայաստանին առաջարկում են զերծ մնալ պրովոկացիաներից»։ Նաև նշվել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Добавить комментарий