Թուրքիան կներկայացնի «Kızılelma» անօդաչու մարտական ինքնաթիռի գերձայնային տարբերակը
Մշակվում է թուրքական «Baykar» տեխնոլոգիական ընկերության արտադրած առաջին անօդաչու «Kızılelma» մարտական ինքնաթիռի գերձայնային տարբերակը։ Այս մասին ասել է «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում «Kızılelma A»-ի տարբերակի վրա։ Սպասվում է, որ դրանք շուտով ավարտին կհասցվեն։
«Մենք հետազոտություններ ենք անցկացնում արհեստական ինտելեկտի հարթակների վրա՝ թռիչքների անվտանգությունը բարելավելու համար: Բայց այս ուսումնասիրությունները նախատեսված չեն մարդկանց լիարժեք փոխարինելու համար, հատկապես զինված հարթակներում: Ուստի լրացուցիչ աշխատանքներ են տարվում թռիչքների անվտանգության և տարբեր ալգորիթմների ուղղությամբ»,- ընդգծել է Բայրաքթարը։
Նշենք, որ թուրքական առաջին անօդաչու «Kızılelma» մարտական ինքնաթիռն արտադրվել է 2021 թվականին։ Նրա առաջին թռիչքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ երկրորդը՝ 2023 թվականի հունվարի 23-ին։
Добавить комментарий