Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել լրագրողների մեքենային
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի լրագրողները։
Հարվածի հետևանքով վարորդը վնասվածքներ է ստացել, երկու լրագրող վիրավորվել է, նրանք ավելի ուշ հոսպիտալացվել են։
«JinTV» հեռուստաալիքն իրեն ներկայացնում է որպես կանանց համար նախատեսված լրատվամիջոց, նրա կենտրոնակայանը գտնվում է Նիդեռլանդներում, իսկ աշխատակիցները հիմնականում կանայք են Քրդստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից։
Добавить комментарий