Опубликовано H.Andreasyan -
Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է կայացվել․ ե՞րբ կանցկացվեն վարժանքները

Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է կայացվել․ ե՞րբ կանցկացվեն հավաքները

Պահեստա­զո­րային­ների վարժա­կան հավաքները կանցկացվեն երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը․ Կառավարությունը որոշում է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ըստ որոշման՝ վարժական հավաքներին ներգրավվում են․

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազո­րա­յին` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահես­տա­­զո­րային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստա­զորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ. 

6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստա­զորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստա­զորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ.

7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահես­տա­­զո­րային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:

Վարժական հավաքներ հայտարարելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունման տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակում վարժական հավաքների անցկա­ցումը ծրագրված է Կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

Добавить комментарий