Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան
Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին՝ Կառավարության նիստին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ի Կառավարության նիստին հայտարարել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հերթական փուլը՝ ադրբեջանական կողմին փոխանցելով իր առաջարկները: 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր կատարել և ուղարկել իր տարբերակը։
Добавить комментарий