Բայրամովը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին Ադրբեջանը կներկայացնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլինա Կուբյակն ադրբեջանական «Report» կայքի՝ ամերիկյան բյուրոյին ուղղված հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանն իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Այդ օրը Գլխավոր ասամբլեայի ներկայիս ղեկավար, հունգարացի դիվանագետ Չաբա Կորոսին կամփոփի 77-րդ նստաշրջանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը կնախագահի Տրինիդադ և Տոբագոյի նախկին վարչապետ և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը։
Բարձր մակարդակի շաբաթը, որին կմասնակցի ՄԱԿ-ի 193 անդամ երկիր, կմեկնարկի սեպտեմբերի 20-ին։
Նստաշրջանին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Добавить комментарий