Опубликовано A.Gevorgyan -
hsyusj

Ադրբեջանում այցելել են Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևայի հանձնարարականով Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Գագիկ Ոսկանյանին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Գագիկ Ոսկանյանը լքել էր մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Գագիկ Ոսկանյանը պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից է։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Նրան մեղավոր են ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, մաքսանենգություն և սահմանի հատում։

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել՝ նշելով, թե իբրև «դիվերսիոն գործողություն է եղել»։

ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Добавить комментарий