Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի հետ
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպել է գեներալ Մեթին Գյուրաքին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նա հաջողություն է մաղթել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված գեներալ Մեթին Գյուրաքին։
«Մենք լիովին հավատում ենք, որ մեր եղբայր երկրների միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակի զարգանալ»,- դեսպանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում։
Добавить комментарий