Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտնել է, թե Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների մասին
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել օգոստոսի 24-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ՝ Ադրբեջանի կողմից փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի մասին եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարոյական իրավունք չունի խոսելու հումանիտար հարցերի և մարդու իրավունքների մասին, քանի որ բոլոր ադրբեջանցիներին վտարել է իր տարածքից ու ժամանակին օկուպացված հողերից և վարում է տխրահռչակ մոնոէթնիկ քաղաքականություն։
Վերադարձի իրավունքի վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը 30 տարի թույլ չի տվել ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին վերադառնալ իրենց տները, քանի դեռ 2020 թվականին հայկական օկուպացիոն բանակը չի պարտվել և չի վտարվել Ադրբեջանի տարածքներից։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի կողմից ինքնապաշտպանական ստահոդ հայտարարությունների նպատակը սեփական գործողությունների վերագրումն է հակառակ կողմին։ Եթե դիտարկենք միայն վերջին շրջանում կատարվող իրադարձությունները, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի հիմնական նպատակն արցախահայության էթնիկ զտման ճանապարհով նրանց Արցախից հեռացնելն է։
Добавить комментарий