hsysu

«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 27-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին, այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Կողմերը քննարկել են պաշտպանական համակարգին վերաբերող մի շարք թեմաներ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա։

«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական»,- շեշտել են կողմերը։

Добавить комментарий