hsysu

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետին

Օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։ 

Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես ռազմական, այնպես էլ բոլոր ոլորտներում։ Ընդգծվել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցների միջև։

Добавить комментарий