Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն 2024 թ.
Զորավարժություններ անցկացնելու հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հանդիպման ընթացքում:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հատուկ ընդգծվել է, որ եղբայրական երկրի հետ համատեղ անցկացվող երկկողմ և բազմազգ դասընթացները դրական ազդեցություն են ունեցել զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման վրա։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հանդիպման համար՝ Մեթին Գյուրաքն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ։
Մ. Գյուրաքը շեշտել է 2023 և 2024 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական անձնակազմի մասնակցությամբ նախատեսված համատեղ միջոցառումների կարևորությունը (թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, չի նշվել)։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ուշադրություն է դարձվել այդ աշխատանքների առավել ինտենսիվ իրականացման կարևորությանը։
Добавить комментарий