Թուրքիան դատապարտում է Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը
Թուրքիան դատապարտում է Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Չավուշօղլուն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան խստորեն դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված «նենգ հարձակումը»։
Վերջինս միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ դեսպանատան մահացած աշխատակցի կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Добавить комментарий