Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկից առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է հանդիպել իր ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի Վլադիմիր Պուտինի հետ նախքան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
«Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մինչև Գլխավոր ասամբլեայի բացումը։ Ոչ ուշ։ Վերջնական ժամկետը դեռ համաձայնեցման փուլում է, բայց դա տեղի կունենա մինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան»,- ասել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ կողմերը մտադիր են մանրակրկիտ քննարկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ Բացի դրանից՝ Էրդողանը և Պուտինը կքննարկեն ինչպես հացահատիկի նախնական գործարքը, այնպես էլ սննդի մատակարարման հնարավոր այլընտրանքները, ասել է աղբյուրը:
«Անկարայի դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, այդ թվում՝ օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում նշել է, որ հացահատիկի գործարքի սկզբնական տարբերակն առաքման երթուղու առումով ամենանախընտրելին է՝ ի տարբերություն տեսական այլընտրանքների։ Ռուսաստանում ղեկավարների բանակցությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, կքննարկվի գործարքի՝ նախկին տեսքով վերսկսելու հարցը։ Բայց օրակարգում կլինեն նաև կարիք ունեցող երկրներ հացահատիկի առաքման հնարավոր այլընտրանքները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։
#Դետքի_հետագծով
Ի սկզբանե թուրքական կողմը ցանկանում էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կայանար Թուրքիայում, սակայն այն տեղի չունեցավ ինչպես թուրքական կողմի հակառուսական գործողությունների հետևանքով, այնպես էլ այն պատճառով, որ Պուտինը խուսափում է ՌԴ տարածքը լքելուց, քանի որ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու հրաման է տրամադրել։ Ներկայումս չի բացառվում, որ Էրդողանը կայցելի Ռուսաստան, որտեղ էլ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ։
Добавить комментарий