Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել
Այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հարձակումը հետ մղելիս սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու մեկ աշխատակից, ևս մեկը՝ վիրավորվել։
Ներկայումս դեպքի առթիվ ադրբեջանական կողմը հետաքննություն է անցկացնում, արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Добавить комментарий