hsys

Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։ Ալիևը նշել է, որ Հայաստանի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծվում, և դա օգտագործվում է քաղաքական շահարկումների համար։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հրաժարվել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ նախնական պայմանավորվածություններից: Նա նաև հավելել է, որ Արցախի բնակիչներին հրավիրել են Բաքու՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն վերջիններս մերժել են:

 

 

Добавить комментарий