Էրդողանը հաստատել է իր այցը Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների համար

Էրդողանը հաստատել է իր այցը Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցությունների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների։

Ըստ հրապարակման՝ Էրդողանը նախատեսում է Պուտինի հետ քննարկել հացահատիկի գործարքը։

Օգոստոսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Նա հստակ ժամկետներ չէր նշել, սակայն ասել էր, որ «հանդիպումը կկայանա շուտով»։

Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հաստատել է, որ նա մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:

Добавить комментарий