Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված 3 ուսանողին
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է ձերբակալված հայ ֆուտբոլիստներին։
Այս մասին, «Դետքի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Այցի շրջանակում, որին մասնակցում էին Ազգային կանխարգելիչ խմբի անդամներ, այդ թվում՝ բժիշկներ և հոգեբաններ, Բերձորի սահմանային անցակետում բերման ենթարկված և 10 օր վարչական կալանքի տակ գտնվող 3 անձանց են նաև ընդունել՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Այցի նպատակը պայմաններին ծանոթանալն է և վարչական կարգով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելը:
Ադրբեջանական կողմի նմանատիպ այցելություններից հետո, խեղաթյուրելով իրականությունը, նրանք նշում են, որ ձերբակալվածներն իրենց գոհունակությունն են հայտնել կալանքի պայմանների, բուժման, սնվելու, ինչպես նաև բժշկական և հոգեբանական օգնության վերաբերյալ։
Добавить комментарий