hysh

Օգոստոսի 31-ին կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ին կհանդիպեն Մոսկվայում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով ռուսական ՏԱՍՍ գործակալությանը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ մոտ ժամանակներս երկու երկրի նախարարների միջև բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում։

Добавить комментарий