Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա. Արցախի ԱԺ նախագահ
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։
«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթևեկությունը։ Սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ միջանցքի կարգավիճակով հասկացությունը, և երկրորդ միջանցքի հասկացություն չպետք է ամրագրենք»,- ասել է Իշխանյանը։
Նա նշել է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։
Добавить комментарий