Опубликовано detq-editor -
Ալիևն Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակումն ահաբեկչություն է անվանել

Ալիևն Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակումն ահաբեկչություն է անվանել

Ալիևն Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակումն ահաբեկչություն է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ալիևն այս մասին նշել է իր թվիթերյան գրառման մեջ։

Վերջինս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումն ահաբեկչություն է որակել։ Նա, դատապարտելով հարձակումը, ցավակցություն է հայտնել անվտանգության սպանված աշխատակցի հարազատներին։

«Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ այսօր իրականացված ահաբեկչությունը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ավագ լեյտենանտ Ասկերով Օրխան Ռիզվանօղլուի ընտանիքին և ընկերներին, որը մահացել է դեսպանատունն ու դեսպանատան աշխատակիցներին պաշտպանելիս»,- գրել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը միևնույն ժամանակ պահանջել է արագ հետաքննություն անցկացնել և պատժել ահաբեկիչներին։ «Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներն անընդունելի են»,- եզրափակել է նա։

Добавить комментарий