Ադրբեջանի ուղարկած մեքենաների համարանիշները սկսվում են 44 թվերով
Ադրբեջանի ուղարկած մարդասիրական օգնության մեքենաների համարանիշները «44» թվերով են սկսվում՝ ենթադրաբար ակնարկելով 44-օրյա պատերազմը։
Ադրբեջանի նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել, ինչը տեղեկատվական դաշտում պարբերաբար իրականացնում է թշնամի պետությունը։
Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է․
«Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին իբր ալյուր ուղարկող թշնամին այնքան նենգ է, որ ինչպես միշտ, կարևորելով այս ամենում տեղեկատվական գործոնը, փորձելով ազդել մարդկանց ենթագիտակցության վրա և հոգեբանական ահաբեկչության հերթական ակտն իրականացնել, ուղարկված մեքենաների (ֆուռերի) համարանիշները «44»-ով են` բնականաբար, ակնարկելով 44-օրյա պատերազմը։
Այ այսքան մանրամասն պլանավորված տեղեկատվական պատերազմ են վարում մեր թշնամիները, մինչդեռ օրինակ այսօր Կոռնիձոր ուղևորված ֆրանսիական բեռը տեղափոխող բոլոր մեքենաների համարանիշները ծածկված էին հայ-ֆրանսիական դրոշներով»։
Добавить комментарий