Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ին հանդիպելու էին Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները:
Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի ջանքերի արդյունքում ՄԱԿ-ը նոր առաջարկային փաթեթ է պատրաստել ռուսական հացահատիկի և պարարտանյութի արտահանման համար»,- այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ սա կարևոր քայլ կլինի հացահատիկի նախաձեռնության վերականգնման համար։ Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում պատերազմն ավարտվի, և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։
Добавить комментарий