Опубликовано detq-editor -
Ադրբեջանի բանակը հարմարեցվում է Թուրքիայի զինված ուժերի մոդելին․ Քերիմ Վելիև

Ադրբեջանի բանակը հարմարեցվում է Թուրքիայի զինված ուժերի մոդելին․ Քերիմ Վելիև

Ադրբեջանի նախագահի հանձնարարականով անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին հարմարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Թուրքիայի «Հաղթանակի օրվան» նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

«Թուրքիայի զինված ուժերի անմիջական մասնակցությամբ ադրբեջանական բանակում իրականացված ռազմական բարեփոխումները, կիրառվող նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև ծառայության մեջ մտնող տարբեր զինտեխնիկան էապես բարձրացրել են մեր բանակի օպերատիվ կարողությունները և նրա մարտունակությունը»,- նշել է Վելիևը։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև համագործակցությունն ամրապնդում է երկրների միջև միասնությունը, իսկ տարածաշրջանում ապահովում կայունություն։

Վելիևն ասել է, որ նախատեսվում է ավելացնել երկու երկրների բանակների մասնակցությամբ զորավարժությունների և այլ միջոցառումների քանակը Գլխավոր շտաբների մակարդակով՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հատուկ նշանակության ուժերի և նավատորմի մասնակցությամբ։

Добавить комментарий