sj

Ադրբեջանը Սոթքի հատվածում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Այս մասին ասվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:  Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր։ 

 

Добавить комментарий