
Կրակեն՝ կստանան պատասխան. Անդրանիկ Քոչարյանը՝ Սոթքում իրավիճակի մասին
Լարվածությունը Սոթքի հատվածում պահպանվում է, սակայն մենք որոշակի արդեն կայուն դիրքերից ի վիճակի ենք մեր ամրությունների պաշտպանությունն իրականություն դարձնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նրանց կրակոցներն անպատասխան չեն մնում, այդպես էլ պետք է լինի, որ հասկանան, որ կրակելով խնդիրը չեն լուծելու: Եթե մենք հերթափոխ ենք անում, իրենք պետք է ընդունեն, որ հերթափոխի ժամանակ ոչ իրենք պետք է կրակեն, ոչ էլ իրենց հերաթափոխի ժամանակ մենք պետք է կրակենք: Առավել ևս, երբ ինժեներական աշխատանքներ ենք անում, պետք է գիտակցեն, որ չպետք է կրակեն, կրակեն՝ կստանան պատասխան: Իհարկե, զոհերի առկայությունը խոսում է այն մասին, որ կիրառվել են այլ զինատեսակներ: Այդտեղ էլ անպատասխան չի մնալու: Հուսով եմ՝ լարվածությունը կամաց-կամաց կմարի եւ մենք կհայտնվենք աշխատանքների կազմակերպման այն միջավայրում, որը մինչ այս գործողությունների սկսելը իրական էր»,- նշել է Քոչարյանը:
Добавить комментарий