Опубликовано detq-editor -
Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը

«Մենք ամբողջությամբ կասեցրել ենք Իրանում դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նա նշել է, որ կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել:

 

«Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի։ Նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- ասել է Խալաֆովը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Դեսպանատան անվտանգության ադրբեջանցի աշխատակիցներից մեկը զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։

Добавить комментарий