Опубликовано A.Gevorgyan -
hdydh

Ավարտվել է Զաքիր Հասանովի աշխատանքային այցը Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիա այցի շրջանակում Էսքիշեհիրում հանդիպել է 1-ին ավիացիոն բազայի հրամանատար Էրթան Ուզունի հետ։

Պաշտոնյաները խոսել են ռազմական և ռազմակրթական համագործակցության բազմաթիվ հարցերի շուրջ։ Ավելի ուշ Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ մասնակցել է 2023-2024 թռիչքային ուսումնական տարվա բացման արարողությանը։

Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Մեթին Գյուրաքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի բանակների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Այնուհետև երկու երկրի պաշտպանության նախարարները մասնակցել են Անկարայում անցկացվող «TEKNOFEST» օդատիեզերական և տեխնոլոգիական փառատոնին։ Փառատոնին ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։  

Добавить комментарий