Опубликовано A.Gevorgyan -
hdussj

Ամերիկացի լրագրողն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանությանը

Ադրբեջանցի լրագրող Հիքմեթ Հասանովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ Ստեփանակերտի փոքրիկները հաճախում են դպրոց:

Նկարին կից նա գրել է. «Նրանք սովից տառապողի նմա՞ն են»:  

Այս հայտարարությանն անդրադարձել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: Նա նշել է. «Ադրբեջանցի լրագրողն այսօր Ստեփանակերտում փոքրիկ երեխաների նկար է տեղադրել՝ բողոքելով, որ կարծես թե սովից չեն մահանում։ Մեկնաբանություններում երեխաներին անվանել են առնետի կղանք, սրիկա, ասել են՝ «շուտով կասեն՝ կեցցե Ադրբեջանը»»։

Լրագրողը X սոցցանցի իր էջում նշել է, որ երբեք չի տեսել այնպիսի դաժանություն ու բռնություն, ինչպիսին տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես նախկինի պես դեռ գնում եմ Սիրիա։ Ռեպորտաժներ եմ արել նաև Իրաքից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից և 30 այլ երկրներից։ Ես ներթափանցել եմ տասնյակ բանակներ, այդ թվում՝ ահաբեկիչների։ Սակայն երբեք չեմ նկատել այնպիսի դաժանություն և ատելություն, որ տեսել եմ Ադրբեջանի զինված ուժերի և նրանց թիկունքում գտնվող ռեժիմի կողմից»,- գրել է նա։

Նշենք, որ Լինդսի Սնելը մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը:

Добавить комментарий