Опубликовано A.Gevorgyan -
hsysh

BBC-ն պետք է դադարեցնի հայկական անջատողականության քարոզչությունը. Ադրբեջանի մամուլի խորհուրդ

 «Վերջերս BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվականի ադրբեջանական ծառայությունը, հեռարձակում է ոչ օբյեկտիվ նյութեր և կողմնակալ պնդումներ է անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, հայաբնակ տարածքում առկա իրավիճակի վերաբերյալ։ 

BBC-ի նման սցենարը բացահայտ արհամարհում է լրագրության սկզբունքները: Lրագրությունը չպետք է կրի մանիպուլյատիվ առաքելություն և չպետք է չարաշահի ազատ խոսքի հնարավորությունները։

«Կա՛մ այս լրատվամիջոցը պետք է սովորի հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով, և իր պրակտիկ գործունեությամբ ապացուցի իր անկեղծ մտադրությունները, կա՛մ պետք է կասեցվի ադրբեջանական ծառայությունը, և չեղարկվի նրա հավատարմագրումը»,- նշված է Ադրբեջանի մամուլի խորհրդի հայտարարության մեջ։ 

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի մամուլի խորհրդի տարածած հայտարարությանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին, որտեղ նրանք պատմել են Արցախում հումանիտար աղետի մասին։

Добавить комментарий